ԱՐՍԵՆ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Արսեն Փանոսյան


             Արսեն Պարույրի Փանոսյանը, ծնվել է 1940թ. Կոտայքի մարզի Արգել գյուղում, զինծառայողի ընտանիքում: Վաղ հասակից սկսել է նկարել և փորագրել:
            Ուսանողական տարիներին ծանոթացել և մտերմացել է հայ արվեստի հռչակավոր երախտավորներ Երվանդ Քոչարի, Հովհաննես Շարամբեյանի, Գրիգոր Խանջյանի, Հովսեփ Մարգարյանի, Հակոբ Ազատյանի, Արտաշես Բաբայանի հետ: Նրանց խորհուրդները մեծ ազդեցություն են ունեցել վարպետի հետագա ստեղծագործական գործունեության վրա:
             Ուսումնասիրելով հայկական զարդարվեստը և փորագրությունը ստեղծել է իր ուրույն ոճը` բազմաշերտ փորագրությունը: Զարգացրել է հայկական զարդարվեստը` ստեղծելով նոր զարդանախշեր:
             Արգելի իր փայտարվեստի տուն-թանգարանը շուրջ 20 տարի է անվճար բաց է բոլոր այցելուների առջև:

Մեր աշխատանքները


Զբաղվելով խաչքարագործությամբ, այս տարիների ընթացքում, իր որդիներ Արթուրի և Պարույրի հետ ստեղծել է հարյուրավոր խաչքարեր:

Ինչու աշխատել մեզ հետ


50-ական թվականներին, երբ հիմնադրվեց Երևանի ժողովրդական արվեստի թանգարանը, վարպետը իր աշխատանքներով մասնակցեց այդ թանգարանի հիմնադրմանը: Թանգարան, որն այժմ էլ մեր ազգի հպարտությունն է: 1996թ. Երևանում և 1997թ. Լոս-Անջելեսում բացվել է վարպետի անհատական ցուցահանդեսները: Վարպետի աշխատանքները գտնվում են Ժողարվեստի թանգարանում, արտասահմանյան երկրների մի շարք քաղաքների թանգարաններում:

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 50 ստեղծագործական տարիների ընթացքում Արսեն Փանոսյանը (հետագայում երկու որդիների՝ Արթուր և Պարույր Պարույրյանների հետ) ստեղծել է 300-ից ավելի փայտյա զարդաքանդակ և 150-ից ավելի խաչքար։

Միջազգային ճանաչում

2009-ին խաչքարային արվեստը համամարդկային մշակութային արժեքների ցանկի մեջ ընդգրկելու համար, այլ խաչքարերի թվում, ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվեցին նաև Արսեն Փանոսյանի աշխատանքները։

Ժառանգություն

Ունեցել է 70-ից ավելի աշակերտներ, որոնցից շատերն այժմ հմուտ վարպետներ են։ Հայրենի Արգելի նրա տուն-թանգարանը շուրջ 25 տարի է անվճար բաց է բոլոր այցելուների առջև։

ՊարգԵՎներ

2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2010-ին արժանացել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանին։

Արվեստագետներ


Հեռուստատեսությունը մեր մասին


Կարծիքներ


Հետադարձ կապ


Հարցերի եւ առաջարկների դեպքում գրեք մեզ նշված էլ. փոստի հասցեով կամ ստորև ներկայացված նամակի ձևի միջոցով:

   ՀՀ, մ․ Կոտայք, գ․ Արգել, փ. Փանոսյան 2

   +374 (55)90-93-14

   info@khachkar.org